Տուր դեպի Եգիպտոս

հարցում կատարեք այս հղումով

 

Բոլոր խորհուրդները

 



Հուրգադա և Շարմ Էլ Շեյխ: Առանց արևային այրվածքների



Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա  հանգստավայրերում արժե լրջորեն խուսափել արևային այրվածքներից։

Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա հանգստավայրերում արժե լրջորեն խուսափել արևային այրվածքներից։ Այդ խնդիրը հրատապ է ամռան ամիսներին, աշնանը և գարնանը վտանգը կարելի է համարել ՙՙմիջին՚՚, իսկ ձմռանը ընդհանրապես չարժե այդ մասին լուրջ մտահոգվել:

Որպեսզի այրվածք չստանաք, պահպանեք նախազգուշական տարրական միջոցառումները:
- Արևն ամենից ակտիվ է 12։00-ից 15։00 հատվածում։ Այդ ժամանակն ավելի լավ է անցկացնել փակ տարածքում. գնալ ճաշի, շրջել խանութներով կամ քնել։

Եգիպտոսում արևայրուք (загар) կարելի է ՙՙընդունել՚՚ միայն 07:00-11:00 և 15:00-18:00 ժամանակահատվածում: Արևի ակտիվության գագաթնակետը դիտվում է 12:00-15:00 ժամանակահատվածում: Մայիսից մինչև սեպտեմբեր հատվածում հանգստանալիս այդ ժամերին ավելի լավ է ընդհանրապես փողոց դուրս չգալ, հատկապես դա վերաբերվում է հանգստի առաջին օրերին: Աշխատեք ստվերում գտնվել:

- Շարմ Էլ Շեյխում և Հուրգադայում հանգստի առաջին օրերին աշխատեք նվազեցնել արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելը։ Լողափին պառկեք հովանոցի տակ:

Եթե ձեր մաշկը սպիտակ է, ապա սկսեք արևայրուք ՙՙընդունել՚՚ օրական 20 րոպե և աստիճանաբար ավելացրեք ժամանակը:
Հիշեք, որ ջուրը շատ լավ է բաց թողնում ուլտրամանուշակագույնը և թաքնվել այրող արևից նրանում չի ստացվի: Դա համեմատելի է ամենատապին արևայրուք ընդունելու հետ:

- Օգտագործեք պաշտպանիչ քսուքներ: Մի մոռացեք, որ քսուքների ազդելու ժամանակը սահմանափակ է։ Յուրաքանչյուր 2-2,5 ժամը մեկ պետք է նորից քսել քսուքը։ Այս հոդվածում կարդացեք արևապաշտպան քսուքների կիրառման մասին:

- Եթե հայտնվել եք արևի ուղիղ ճառագայթների տակ, ապա աշխատեք ակտիվորեն շարժվել, որպեսզի մաշկի ոչ մի հատված երկարատև անընդմեջ չգտնվի ճառագայթների տակ (իմիջիայլոց, այդպես համ էլ արևայրուքն ավելի համաչափ կլինի)։ Բայց ինչպես էլ որ դուք շարժվեք, ուսերը միշտ էլ կլինեն արևի տակ։ Էքսկուրսիայի ժամանակ անպայման կրեք այնպիսի հագուստ, որը կծածկի ուսերը։
Եթե ցերեկվա ժամերի լողի սիրահար եք, ապա ճիշտ կլինի վերցնել գլխարկ:

Հարցերի դեպքում՝ զանգեք մեզ (055) 007 493 հեռախոսահամարով:

~ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա տուրերի հարցումն արա՛ այստեղ. Շարմ Էլ Շեյխ / Հուրգադա


Կիսվեք սոց. ցանցերում